|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Բավարարել հետեւյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ․ 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրի տեքստում:
Սույն հրամանագրով բավարարվել է նաեւ գործարար Կոնստանտին Սիդորովի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։
Սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։