|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Թուրքիայի պաշտպանության նախարարը խնդիր է դրել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերը հասցնել թուրքականի մակարդակին։ Այսինքն, մինչև 2025թ. ադրբեջանական բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈւ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Իսկ բանակների գլխավոր շտաբները և պաշտպանության նախարարությունները` շարունակական հիմունքներով կանցկացնեն համատեղ կոլեգիաներ (փաստացի` զորքերի միասնական կառավարում)։
«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը դառնում են մեկ օրգանիզմ և կկատարեն երկու պետությունների առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները»- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Կարծում եմ, որ այս հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվեն Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր դերակատարները: Առաջին հերթին իհարկե Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը։ Իրավիճակի լրջության մասին ընկալումները Նիկոլի և իր կառավարության մոտ, նման է մտավոր հետամնացների հաստատության ընկալումներին: Ապացույցները` բազմաթիվ են և անզեն աչքով տեսանելի»: