կարևոր
3355 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 15:57
Քաղաքական

Ուսանողները համալրել են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի շարքերը

Ուսանողները համալրել են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի շարքերը

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ՀՅԴ «Նիկող Աղբալյան» ուսանողական միության շարքերն են համալրել նոր ուսանողներ:

«Դեկտեմբերի 21-ը առանձնահատուկ էր մի խումբ երիտասարդների համար: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Արսեն Համբարձումյանի երաշխավորությամբ նրանք հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու դաշնակցական երդում տվեցին ՀՅԴ ՆԱՈւՄ լավագույն անդամներից ազատամարտիկ Արամ Պողոսյանի շիրիմին՝ անդամագրվելով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը։ Բարի գալուստ մեր մեծ ընտանիք, սիրելի՜ ընկերներ», - հայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական էջը: