կարևոր
3616 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 21:18
Աշխարհ

Անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է պահանջ ներկայացնել ռուս խաղաղապահների առաքելությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին։

«Ստեփանակերտը Հայաստանին կապող ճանապարհին պետք է տեղակայվեն [ադրբեջանցի – խմբ․] սահմանապահներ և մաքսակետ։ Եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ մենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տանք ազատ անցնել»,- նշել է նա։Նա շեշտել է, որ «Հայաստանի հետ սեպարատիստների որջի ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար» անհրաժեշտ է ներկայացնել անզիջում պահանջներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում․ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է խաղաղության գործընթացին»։

Եթե թշնամու պատկերացմամբ «խաղաղության գործընթացը» Արցախի լիակատար գրավումն ու արցախահայության ցեղասպանությունն է, ապա, իրոք, ռուս խաղաղապահները ներկայումս դրան խոչընդոտող միակ գործոնն են։ Ուստի եթե Ադրբեջանի պահանջների և դե-ֆակտո իշխանությունների՝ խաղաղապահներին թիրախավորող վտանգավոր խոսույթի պատճառով խաղաղապահների առաքելության ժամկետը չերկարաձգվի, դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Հիմա արդեն բացահայտ կերպով հայտարարվում է, որ նպատակը Հայաստանի հետ կապը լիովին կտրելն է, իսկ ներկայում տեղի ունեցող դեպքերը այդ մեծ ծրագրի նախերգանքն են։

Հայկական ալիք