կարևոր
2749 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 09:12
Հասարակություն

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ:

Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: