կարևոր
3004 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 10:14
Քաղաքական

ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում:

Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում