կարևոր
2737 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 17:53
Քաղաքական

Իրականում թշնամինները շատ ավելի հեռահար հաշվարկով են ճանապարհը փակում․ Գառնիկ Դավթյան

Իրականում թշնամինները շատ ավելի հեռահար հաշվարկով են ճանապարհը փակում․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.

Ադրբեջանական հերթական սադրանքը, բայց ոչ վերջինը:

Իրականում թշնամինները շատ ավելի հեռահար հաշվարկով են ճանապարհը փակում. նպատակը Արցախի ներսում որևէ վերահսկողություն ունենալն է(կլինի դա «բնապահպանության» պատրվակ, թե այլ):

Համոզված եմ, որ եթե թշնամին ունենա որևէ, անգամ չնչին, դիտարկելիություն Արցախի ներքաղաքական, սոցիալական կամ այլ ներքի ոլորտի վրա, ապա դա կարելի է համարել Արցախի գոյության ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ սկիզբ:

Ադրբեջանը ցանկանում է փուլային եղանակով կորզել զիջումներ (Օրինակ Աղավնոյի և Բերձորի հանձնումը), իսկ վերջում զիջումների արդյունքում ունենալ այնպիսի ուժ(ոչ ռազմական), որ կարողանա Արցախին իր քաղաքական կամքը թելադրի:

Արցախցին արել և անում է հնարավորինս իր անհամաձայնությունը ցույց տալու համար, իսկ եթե ռեալ նայեք նաև այս իրավիճակին, ապա ՌԴ խաղաղապաները նույնպես անելիքներ ունեն. այս փուլում իրենց նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ:

Հ.Գ. Արցախի ներքին կյանքի նկատամաբ վերահսկողություն ունենալու մասով որևէ զիջում անթույլտրելի է. ինչու չէ նաև պետական դավաճանություն: