|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին։
Ըստ Yeniçağ-ի՝ Դավութօղլուն ասել է, որ այժմ ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ Հայաստանից խլել օկուպացված հողերի կարևոր, զգալի մասը։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ: Լավ ժամանակ է, որ Թուրքիան վերցնի այն, ինչ ուզում է Հայաստանից»,- ասել է Դավութօղլուն։