|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայի մարզում այրվում է «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ առևտրի կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։
«Պայթել են ներկերի, աերոզոլների տարաները»,– ասված է հաղորդագրությունում։
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Ըստ ԱԻՆ–ի` հրդեհի մակերեսը 7 հազար քառակուսի մետր է։ Դատախազության տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն տվյալները ճշտվում են։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 30 մարդ, 9 միավոր տեխնիկա, աշխատանքին պատրաստ է միանալ ԱԻՆ ավիացիան: Հրդեհին տրվել է բարդության չորրորդ աստիճան։
Դեպքի վայր է մեկնել Խիմկիի դատախազ Դենիս Անդրեևը։
Տեսանյութերը՝ տելեգրամյան ալիքում։