|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը:
«Մենք գտնվում ենք Հայաստանում՝ Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը: