կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 20:57
Հասարակություն

Հիմա էս տեսանյութի դռելչին 5-րդ ալիքի օպերատո՞րն է, թե՞ նախկիններից մնացել ծակում է․ Սևակ Հակոբյան

Հիմա էս տեսանյութի դռելչին 5-րդ ալիքի օպերատո՞րն է, թե՞ նախկիններից մնացել ծակում է․ Սևակ Հակոբյան

Նույն ոճը, նույն անամոթ, անպատասխանատու վարքն է, արդեն մարդ հոգնում էլ է խոսի, գրի։ Հիմա էլ, թե բա՝ նախկիններն են ծակերն արել: Դա չի անցնում․ թե բա՝ վայ չէ, 5-րդ ալիքի օպերատորն ա։

Ինչպես պատերազմին տարան 5 հազար տղու գլուխ կերան իրենց կոչերով, հետո էլ, թե բա՝ նախկինները զենք չէին թողել, ճամփեքը փակել էին՝ զենք չհասներ, Շուշին չպահեցին, հիշեցի՞ք։

Հիմա էլ սաղ հրապարակի շենքերը դռելներով վերից վար ծակել են, ասում են 5-ի օպերատոր Միլենան ա ու բռնում Հ1-ով էլ տարածում են՝ բնութագրելով, թե ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչը․․․

Հիմա էս տեսանյութի դռելչին 5-րդ ալիքի օպերատո՞րն է, թե՞ նախկիններից մնացել ծակում է։ Կողմնորոշվեք, թազա վիդեո է, մի պատասխան գտեք։ Ի՞նչ կասեք, Ավինյան, Պետո, Տարոն Չախոյան և մյուսներ։

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր