|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐԱՑՈՒՄԸ
Այսպիսով Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այս կապակցությամբ հարց է առաջանում․
-Արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, թեկուզ ոչ հրապարակային, մտահոգություն հայտնե՞լ է Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ։Միայն այս դեպքում կարելի էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Համոզված եմ՝ ոչ։
Այսպիսով կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը բացարձակապես զուրկ է ազգային արժանապատվության զգացումից։ Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի։ Չեմ զարմանա, եթե հանուն «խաղաղության» Հայաստանի դավաճան իշխանությունը նույնպես հերոսացնի Ռամիլ Սաֆարովին»,- գրել է Իշխանյանը։