|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։
Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները: Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին` իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին:
Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է` որդու կինը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։