|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ համանուն դաշինքի «մահվան» մասին լուրերը չափազանցված են։ Դաշինքում բնական գործընթացներ են, պատգամավորական մանդատը վայր դրած Վարդևանյանին կփոխարինի մեկ այլ թեկնածու, նա կայացրել է անձնական որոշում, ճամբարափոխ չի եղել, ինչի մասին հայտնել է։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության հույսը միայն Փաշինյանի օրոք է մնացել այլ երկրների վրա։ Փաշինյանը ձախողել է ՀԱՊԿ-ում իր առաքելությունը, իսկ տվյալ պարագայում, ամենևին էական չէ՝ տաջիկներն են դեմ եղել, թե ղրղզները։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նկատմամբ Ալիևի հավակնություններին, պատգամավորը շեշտեց՝ եթե այն կտրվի Հայաստանից, Արցախում էլ հայ չի մնա։
Մանրամասները՝ տեսանյութում