|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի հյուսիսարևմտյան Դյուզջե նահանգում նոյեմբերի 23-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 04:08-ին տեղի ունեցած 5.9 բալ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 68-ի: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհեր չկան:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։
Ստորգետնյա առաջին ցնցմանը հաջորդել են 123 հետցնցումներ, որոնցից ամենաուժգինը եղել է 4.3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ հետցնցումների հետևանքով վնասված տների բնակիչներին արգելվել է մտնել իրենց բնակարաններ: