|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, գրում է ermenihaber.am-ը:
Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։
«Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան կողմի հետ մեր շփումներում մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը (AB 1801) առաջադրել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը։ Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում փակվեն, իսկ նահանգի ծառայողներին տրամադրել վճարովի արձակուրդ։