|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երուսաղեմում վաղ առավոտյան պայթյուն Է որոտացել կենտրոնական ավտոբուսային կայարանի մերձակայքում: Այս մասին տեղեկացում է Jerusalem Post պարբերականը: Առնվազն 1 մարդ մահացել է, 20 մարդ՝ վիրավորվել:
Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Րոպեներ անց ևս մեկ պայթյուն է որոտացել Երուսաղեմի Ռամոտ ճանապարհային հանգույցի մոտակայքում: Jerusalem Post-ը նշում է, որ պայթյունների հստակ պատճառը դեռևս հայտնի չԷ, սակայն Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ կենտրոնական ավտոբուսային կայարանում, ամենայն հավանականությամբ, պայթել է ավտոբուսի մոտ դրված պայուսակը, որի մեջ ռումբ է եղել:
Ոստիկանությունը պայթյունները դիտարկոմ է որպես համակարգված հարձակում: Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը անվտանգության ծառայությունների և պաշտպանության նախարարության ղեկավարության հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: