|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան):
«Նման նախագիծ չկա, և նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն: