կարևոր
4561 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-19 13:29
Աշխարհ

Ամանորյա տոներին Մոսկվայում հրավառություն չի լինի

Ամանորյա տոներին Մոսկվայում հրավառություն չի լինի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ որոշում է կայացվել Ամանորին մայրաքաղաքում հրաժարվել հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, քաղաքը կզարդարվի նախորդ տարիների պես, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Նպատակահարմար ենք համարում այս տարի զերծ մնալ հրավառություններից և փողոցային մեծ համերգներից, բայց միևնույն ժամանակ Մոսկվան տոները կդիմավորի պայծառ ու զարդարված, ինչպես վայել է մեր սիրելի քաղաքին», - ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ երկուսուկես օրվա ընթացքում «Ակտիվ քաղաքացի» պորտալում Ամանորի տոնակատարության ձևաչափի վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է շուրջ 300 հազար մարդ:

«Քվեարկության ընթացքում մասնակիցների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել ամանորյա միջոցառումների անցկացմանը և քաղաքի տոնական ձևավորմանը, միաժամանակ 29%-ը կողմ է արտահայտվել տոնակատարության սովորական ձևաչափին, իսկ 52%-ն առաջարկել է՝ այս անգամ զերծ մնալ զանգվածային փողոցային համերգներից»,- հավելել է քաղաքապետը։

Սոբյանինը նաև հայտնել է, որ «բիզնեսի հետ կա պայմանավորվածություն՝ տոնավաճառների և տոնական միջոցառումների անցկացման համար քաղաքային բյուջեի բոլոր եկամուտները կուղղվեն զինվորներին, նրանց ընտանիքներին աջակցելուն և տուժած շրջանների վերականգնմանը»։

Միևնույն ժամանակ, արձակուրդների ընթացքում Մոսկվայում բոլորի համար կլինեն զբոսայգիներ, սահադաշտեր և «Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ» փառատոնի վայրեր: