կարևոր
4357 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-18 17:14
Քաղաքական

Փոխարտգործնախարարը չափազանց վատ և ամոթալի դերակատարում է ստանձնել. քաղաքագետ

Փոխարտգործնախարարը  չափազանց վատ և ամոթալի դերակատարում է ստանձնել. քաղաքագետ

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը մեղմ ասած չափազանց վատ և ամոթալի դերակատարում է ստանձնել։

Նա ինձնից լավ գիտի, որ տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման իրավունքը միմյանց հակասել չեն կարող, որ դրանք իրավաքաղաքական տարբեր կատեգորիաներ են։ Նա նաև ինձնից լավ գիտի Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի հարցով որոշման մասին, Արցախի անկախության գործընթացի բացառիկ անխոցելիության մասին, նա նաև գիտի, որ գրեթե երբեք մետրոպոլիաները չեն ընդունում ինքնորոշման իրավունքի իրացումը, բայց աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Երկրորդ աշխարհամարտից հետո պետությունների թիվը շեշտակիորեն մեծացել է։

Իմ և Պարույր Հովհաննիսյանի առաջին վեճը 2018թ․ նոյեմբերին էր, Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի շանքում, երբ գրեթե բառացի ասացի, որ Հայաստանի կառավարության ղեկավարը ապաինստիտուցիոնալացնում է Մինսկի խմբի գործընթացը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի և Ադրբեջանի կողմից դրա լեգիտիմացմանը։ Հովհաննիսյանի հակադարձումն ինձ ուղղակիորեն տեղավորվում էր ներկաներ-նախկիններ տխմար դիսկուրսի շրջանակներում։ Ընդ որում, նախկինների ժամանակ էր տարբեր պաշտոններ զբաղեցրել, Բրյուսելում ղեկավարել EuFoA-ն և հասել Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնին։

Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու