|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի եւ շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։
Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում