|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Լրատվամիջոցի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները:
«Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու փոխմարզպետի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իր տպավորությամբ փոխմարզպետին տարել են ոստիկանության բաժին:
«Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Քիչ առաջ տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել»,- գրում է լրատվամիջոցը։
Աղբյուրը՝ Hraparak.am