|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երզնկայի Դերջան գավառում կառուցված Ապրանք վանքը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Այդ մասին, Akunq.net/am-ի փոխանցմամբ, ահազանգում է թուրքական «Aydınlık» լրատվակայքը։
Աղբյուրի համաձայն՝ եկեղեցու մուտքի դռան վրա նշված է, որ այն կառուցվել է 1854 թվականին։
Թուրքական լրատվամիջոցը շեշտում է նաև ճարտարապետական առումով եկեղեցու արժեքավոր լինելու մասին և հայտնում, որ չնայած գանձագողերի ավերածություններին՝ եկեղեցին և կից մատուռը կարողացել են կանգուն մնալ և մեր օրեր հասնել։
Թուրքական աղբյուրը նաև ընդգծում է եկեղեցու վերականգնման անհրաժեշտության մասին՝ այն զբոսաշրջության զարգացմանը ծառայեցնելու նկատառմամբ։
Հիշեցնենք, որ Երզնկայի Ապրանք վանքի իրական անվանումը Սուրբ Դավիթ է, և որ հենց այս վանքի մոտ են գտնվում Երզնկայի երկու հայտնի խաչքարերը։ Ուչփընար գյուղի Վանք լեռան վրա կառուցված վանքը 19-րդ դարում եղել է այս շրջանի հոգևոր կենտրոնը:
Վանքի 2 խաչքարերն ամենամեծն են այդ տարածաշրջանում: Նրանց վրա առկա են բազմաթիվ հայերեն գրություններ: 4 մ բարձրություն և 1 մ լայնություն ունեցող խաչքարերից մեկի վրա փորագրված են 1191, իսկ մյուսի՝ 1194 տարեթվերը։
Akunq.net/am