կարևոր
3868 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-13 11:39
Քաղաքական

Երբ պետությունն իր նախաձեռնությունը փորձում է վերածել փիառի, ապա սխալ առաջնահերթություն է ընտրված. պատգամավոր

Երբ պետությունն իր նախաձեռնությունը փորձում է վերածել փիառի, ապա սխալ առաջնահերթություն է ընտրված. պատգամավոր

Մեր երկրում այս տարի պահեստազորի արդեն մի քանի վարժական հավաք է հայտարարվել, սակայն նպատակը ոչ թե պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը և նրանց վերապատրաստելն է եղել, ինչպես սահմանված է օրենքում, այլ մարտական հերթապահության անցկացումը, ինչը օրենքը շրջանցելով խցկել են կառավարության որոշման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Երբ շաբաթներ առաջ առաջին անգամ պաշտպանության նախարարությունը հրաձգության դասերի մասին հայտարարություն տարածեց՝ որպես նախընտրություն ներկայացնելով չծառայած քաղաքացիներին, առանձնապես չարձագանքեցի։

Ժամանակին այսպիսի բազմաթիվ ծրագրեր է ՊՆ-ն անցկացրել, նախկինում ու այսօր նաև մասնավոր անձինք, կազմակերպություններ և միշտ դրական վերաբերմունք եմ ունեցել։

Սակայն երբ պետությունն իր նախաձեռնությունը փորձ է անում վերածել փիառ արշավի, թե իբր պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մարդկանց կրակել ենք սովորեցնում, ապա միանգամից ասեմ, որ սխալ առաջնահերթություն է ընտրված։

Պատերազմի պատրաստվող պետությունը նախ հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության (ռազմագիտություն) առարկան չէր տապալի, առաջինը կսկսեր այդ ծրագրի պատշաճ անցկացումից ու ուսումնական գործընթացի նկատմամբ խիստ վերահսկողությունից։

Երկրորդ, լուրջ աշխատանք կտաներ պահեստազորի վրա՝ սկսած զորամասերի վրա կցագրված անձնակազմից վերջացրած վերջացրած այն խմբով, որը հնարավոր պատերազմի դեպքում առաջին է զորակոչվում։

Մեր երկրում այս տարի պահեստազորի արդեն մի քանի վարժական հավաք է հայտարարվել, սակայն նպատակը ոչ թե պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը և նրանց վերապատրաստելն է եղել, ինչպես սահմանված է օրենքում, այլ մարտական հերթապահության անցկացումը, ինչը օրենքը շրջանցելով խցկել են կառավարության որոշման մեջ

Այնպես որ հրաձգության դասընթացների անցկացումը զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար միշտ խրախուսելի և ողջունելի է, սակայն եթե խնդիր է դրված պետությունը, քաղաքացիներին նախապատրաստել հնարավոր պատերազմին, ապա կան առաջնահերթություններ, որի վրա այս իշխանությունը թքած ունի և առաջնորդվում է բացառապես լղոզելու, մանիպուլացնելու, ցուցադրական մաս ապահովելու և իրական օրակարգից շեղվելու տրամաբանությամբ»։