կարևոր
2758 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 09:53
Քաղաքական

Որտեղի՞ց է սկսվել Տիգրան Ավինյանի քարոզարշավը․ «Հրապարակ»

Որտեղի՞ց է սկսվել Տիգրան Ավինյանի քարոզարշավը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում` որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, փոխքաղաքապետի կամ դեֆակտո քաղաքապետի պաշտոնում, իր գործունեությունը սկսել է Օղակաձեւ զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ: Լավ է, իհարկե, որ այգին ազատվում է շինություններից եւ կամաց վերածվում իրական զբոսայգու, բայց չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ: Հերոսություն կլինեին Օպերան խեղդող, Երեւանի մայթերը գրաված անճոռնի ու անճաշակ շինություններից, առեւտրականներից մայրաքաղաքն ազատելը, «Հին Երեւան» պրոյեկտը, մետրոյի նոր կայարանն ավարտին հասցնելը, տրանսպորտի վիճակը բարելավելը:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: