|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հասել Է 153,93 մլրդ դոլարի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 33 տոկոսով։
Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել Է չինական Գլխավոր մաքսային վարչությունը, Ռուսաստանից Չինաստան ներմուծումն ավելացել Է 49,9 տոկոսով՝ մինչեւ 94,34 մլրդ դոլար, արտահանումը կազմել Է 59,59 մլրդ դոլար, ինչը 12,8 տոկոսով գերազանցել Է անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Հոկտեմբերին առեւտուրը կազմել Է 17,63 մլրդ դոլար, չինական ներմուծումը՝ 10,23 մլրդ դոլար, արտահանումը՝ 7,4 մլրդ դոլար: 2021 թվականի արդյունքներով՝ ռուս-չինական առեւտուրն աճել Է 35,8 տոկոսով՝ հասնելով 146,8 մլրդ դոլար ռեկորդային տարեկան ցուցանիշների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: