կարևոր
3622 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 12:58
Քաղաքական

Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Արամ Վարդևանյան

Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. 

«Արցախում հանրահավաքը փաստեց, որ կան հարցեր որտեղ բազմաթիվ տսրաձայնություններ դրվում են մի կողմ և լինում են միասնական: Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ ցույց են տվել, որ Արցախը մեր Հայրենիքն է, Արցախը վիրավոր է, բայց կա ու մնալու է հայկական: 

Այս պնդման համար հազարավոր հերոսներ իրենց կյանքն են տվել, հազարավորներն իրենց առողջությունը...: Ինքնին այս փաստերը ուղենիշ պետք է լինեն ցանկացած իշխանության համար, պետք է լինեն կարմիր գիծ, բայց իրականությունն այլ է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու մասին է, Արցախ աշխարհի մասին է, մեր Հայաստանի մասին է:

Սիրելի Հայրենակիցներ, Դուք Ձեր օբյեկտիվ, հիմնավոր ու մի շարք այլ պատճառներ բազմաթիվ, բազմաթիվ անգամներ դրել եք մի կողմ և մասնակցել եք հանրահավաքներին: Մասնակցել եք ոչ թե անձի կամ անձանց համար` մասնակցել եք գաղափարի, արժեքների պահպանման համար:

Նոյեմբերի 5-ի, ժամը 15:00-ի հանրահավաքը հենց այդ գաղափարի մասին է և այն աշխարհին ցույց տալու մասին է»։