|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։ Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման պետք է ղեկավար մարմնի մաս կազմեր եւ ներկա գտնվեր կարեւոր հարցերի քննարկմանը։ Վիրավորական են համարել, որ Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը ՔՊ վարչությունում են, իսկ Գրիգորյանը` ոչ: Այս թեւից են նաեւ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։