|
Փոխարժեքներ
01 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4,957 է։
Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում: