կարևոր
2020 դիտում, 7 ամիս առաջ - 2022-10-28 12:04
Քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծումներ գտնեն սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին գրում է interfax.ru-ն։

«Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ, շարունակում է հանդես գալ և օգնություն կտրամադրի, որպեսզի երկու երկրները հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ուրբաթ հայտարարել է Մատվիենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

Դաշնային խորհրդի նախագահը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայ ֆորումում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն և, իհարկե, պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը։

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ի վերջո պետք է լուծումներ գտնեն սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասել է Մատվիենկոն։