կարևոր
2665 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-28 11:16
Քաղաքական

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացված առաջարկների շուրջ. Փաշինյան

Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացված առաջարկների շուրջ. Փաշինյան

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները», «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը: