|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում։
Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Գումարը կտրամադրվի Արցախի կառավարությանը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։