|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Այդ նույն օրը, նշում Է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել Է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: