|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Թբիլիսի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի այցի մասին եւ, ի հեճուկս նրա ցանկության, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը չի կայացել։ Այս մասին ասվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
«Նախագահը տեղեկացված չի եղել Վրաստան հարեւան եւ բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիեւի աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը եւ պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների այցի ընթացքում, չի կայացել»,- ասված է հայտարարության մեջ։
Նախագահի աշխատակազմում ընդգծել են, որ Զուրաբիշվիլին «պատրաստակամություն եւ ցանկություն է հայտնում մոտ ապագայում պաշտոնական այցով ընդունել Ադրբեջանի նախագահին»։
Ալիեւն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Ազդարարվել են միայն Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունները։