կարևոր
4738 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-23 14:06
Հասարակություն

Երկիրը հանձնելու յոթ ոսկե կանոն կամ ինչպես գոհացնել թշնամուն... պարզաբանում՝ փաստաբանի կողմից

Երկիրը հանձնելու յոթ ոսկե կանոն կամ ինչպես գոհացնել թշնամուն... պարզաբանում՝ փաստաբանի կողմից

Մի փոքր երկար ստացվեց, բայց կարդացեք, իրազեկված եղեք մեր գլխի գալիքից:

Այն, որ այս կառավարությունը վարժ տիրապետում է երկիրը թշնաում հանձնելու, մեր ոսկե սերունդը մատաղ անելու բոլոր հնարավոր ու անհնար, բանականության մեջ անդունդներ առաջացնող կանոններին, թշնամի երկրների քմահաճույքները իրագործելու կամակատարությանը դա այլևս անհերքելի փաստ է:

Երբ միջազգային հանդիպումների ժամանակ սկսեցին մի քիչ կարծես թե ագրեսիվ վարք դրսևորել, շունչս պահած ուզում էի հասկանալ ինչով են շահելու թշնամիների բարեհաճությունը և խնդրեմ համեցեք:

Հին ասացվածք կա «Աղվեսը յոթ երգ գիտի՝ յոթն էլ պանրի մասին»:

Հիմա Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերն են՝ յոթ հնարք գիտեն յոթն էլ երկիրը վաճառելու կամ ավելի շուտ նվիրելու մասին:

Եվ այսպես ամեն ինչ հերթով.

2022 թվականի հուլիսի 29-ի ՀՀ վարչապետի կողմից կայացվել է որոշում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 878-Ա որոշումը:

Նշված որոշման 1-ին հոդվածով փոփոխություն է կատարվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետում, որով որոշվել է՝

«Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(…)»:

12.10.2022թ. հանրային քննարկման է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով:

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

Ըստ նախագծի հիմնավորումների՝ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝

«Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի»: (ՀՀ քաղաքացիության մասին օրենքի հոդված 1-ին):

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»: »: (ՀՀ քաղաքացիության մասին օրենքի հոդված 3-րդ):

Այսպիսով այսուհետ կարող է ցանկացած ազգության ցանկացած քաղաքացու շնորհվել ՀՀ քաղաքացիություն՝ պարզեցված կարգով, շրջանցելով բոլոր օրենսդրական և անվտանգային գործընթացները՝ ինչպես աում են «փողին մուննաթ»:

Իսկ ներկայացված նոր նախագծով այդ «փողին մուննաթ»-ը սկսվում է 150.000 ԱՄՆ դոլարից:

Ըստ այդ նախագծի՝ Տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,

2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,

4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,

5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

6) 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Եվ այսպես ևս 11 կետ:

Հաշվի առնելով մեր թշնամի հարևանների որդեգրած պատմական զավթողական քաղաքականությունը, որը լայնօրեն կիրառվեց նաև հարևան Վրաստանում, մեր երկրի ոհանդեպ ներկայացրած պահանջներից, արդեն կանխատեսելի է թե նախագծի ընդունումից հետո ինչ արագությամբ երկիրը կլցվի թուրք և ադրբեջանցի ՀՀ քաղաքացիներով, որը վերջ կդնի Հայաստանի Հանրապետությունը զավթելու գործընթացին: Ինչպես նաև կապահովագրի ներկայիս թուրք-ադրբեջանական հանրույթի սիրելի ՀՀ իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ շուրջ 4 տարի հետո իրատեսական է, որ կունենաք ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի սակայն 4 տարվա միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող և վերջին չորս տարին ՀՀ-ում բնակվող թուրք կամ ադրբեջանցի ԱԺ պատգամավորներ, վարչապե և ինչու չէ նախագահ: (ՀՀ սահմանադրության 48 հոդված):

Հ.Գ. Կարճ ասած՝ երկիրը հանձնելու 7 ոսկե կանոն, կամ ինչպես գոհանցնել թշնամում:

Հ.Գ.Գ. Այսպիսի նախագծերը իրականում պետք է ազգովի բոյկոտել, հետևողական լինել, թե չէ կասեն մենք ասել էինք իսկ դուք քնած մնացիքն, «հո իրենք գողեգող չեն եկել ու մեր երկրին տիրացել թաքուն»:

Սուսաննա Սարգսյան

«ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն