|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի: «Экономической правдa»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կիևի վարչակազմի փոխնախագահ Պյոտր Պանտելեևը:
«Դա կապված է ոչ թե գազի դեֆիցիտի կամ տեխնոլոգիական հարցերի հետ, այլ այն բանի հետ, որ թշնամին խոցում է մեր ենթակառուցվածքային օբյեկտները, ոչնչացնում էներգետիկ օբյեկտները», - հավելել է պաշտոնյան:
Խոսելով ձմռանը Կիևի ջեռուցման մասին ՝ Պանտելեևը հույսեր է կապել շարժական կաթսաների հետ, որոնք քաղաքը ակնկալում է ստանալ երկու ամսվա ընթացքում։ Դրանք կօգտագործվեն սոցիալական օբյեկտների վթարային ջեռուցման համար։
Պանտելեևը բացատրել է, որ քաղաքային իշխանությունները հիմնական խնդիրներ ունեն ոչ թե կաթսայատների վառելիքի, այլ էլեկտրաէներգիայի պակասի հետ: