կարևոր
2872 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-22 09:54
Քաղաքական

Հայաստան-Արցախ ճանապարհի աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում. «Հրապարակ»

Հայաստան-Արցախ ճանապարհի աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրոում է․

Օգոստոսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային հիմնական ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, որն ավարտվելուն պես Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով։

Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է 3 ընկերություն։ Ասում են՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում, եւ հունվարից կգործի նոր ճանապարհը։

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի համակարգերի տեղափոխմանը, տեղեկացանք, որ էլեկտրահաղորդման եւ ինտերնետ մալուխներն արդեն տեղափոխել են, իսկ գազատարի համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի այժմ հարցը առկախված է, եւ գազամատակարարումը տեղի է ունենում նախկինի պես։ Այսինքն՝ կա վտանգ, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ Ստեփանակերտն օրեր շարունակ զրկված էր գազից։

Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։