|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և ապագա կոմունիկացիաների առումով, և անվտանգության: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում:
Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե տնտեսական, թե անվտանգային հարթություն: Այ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը:
Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին: Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը, կամ ավելի ճիշտ նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»։