|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո զոհված զինծառայողների 201 մարմին է նույնականացվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան. փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է:
Խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացի մասին՝ նախարարն ասաց, թե չնույնականացված դիերի հետ կապված երկու անգամ փորձաքննություններ են իրականացրել նաև Հոլանդիայում:
«Այդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, այնտեղ էլ hնարավոր չի եղել նույնականացնել: Մեր կողմից փորձաքննության ենթարկված մարմիններից 60-ից ավելին տարվել են արտերկիր, որոնք այնտեղ ևս նույնականացվել են», - ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ կան նույնականացված դիեր, որոնք չեն հուղարկավորվել: