կարևոր
3136 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-12 12:21
Քաղաքական

Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը

Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը

Ալավերդի խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ նորընտիր ավագանու նիստը, որի ընթացքում ավագանին նոր ղեկավար ընտրեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, որը պարտվեց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չէր ձևավորվել, ինչից հետո «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունները հայտարարել էին կոալիցիա կազմելու և Արկադի Թամազյանին քաղաքապետ ընտրելու որոշման մասին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները թեկնածու չեն առաջադրել և հրաժարվել են մասնակցել այսօրվա նիստին, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ՀԱԿ անդամների աջակցությամբ ընտրվել է միաձայն։