|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Mehr լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և որ այդ խնդիրները լուծելու պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի արտաքին ուժերի առաջ։
Սա, անուղղակիորեն, Թեհրանի առաջին արձագանքն է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանին արևմտյան դիտորդներ տեղակայելու գաղափարին։
Հիշեցնենք, որ Պրահայում Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումից հետո արված հայտարարությամբ` Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը: