կարևոր
3799 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-06 23:54
Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.50C (2016 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.1 0C (1959 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.0 0C