|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների կամ մասունքների ԴՆԹ և այլ հետազոտությունները ընթացքի մեջ են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր գնահատմամբ՝ այս պահին որևէ կարիք չկա արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու: Մեր մասնագետների և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է հետազոտություններ իրականացնելու համար: Այո, որոշները դեռ ընթացքի մեջ են և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,- ասաց Ավանեսյանը:
Հարցին՝ թե քանի մարմին կամ մասունք դեռևս ԴՆԹ հետազոտություն պետք է անցնի, Ավանեսյանը ասաց, որ չի կարող ասել:
«Հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են: Այսինքն՝ դեռ ամբողջ հետազոտական գործընթացը չի ավարտվել»,- հավելեց Ավանեսյանը: