|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմության մեջ։ Բանակցությունները և իրար հաջորդող հանդիպումները միջազգային կազմակերպությունների և գերտերությունների ղեկավարների հետ ոչ մի լավ բան չեն խոստանում մեզ։
Հոկտեմբերի 6-ին հավանաբար կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Էրդողանը' վերջնական տեսքի բերելու Հայաստանի անկման գործարքը։
Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ -ին պետք են մեր տարածքների հանքերը, որոնց միլիարդների շահագործման լավագույն ճանապարհը թուրքական դարպասն է։
Ռուսաստանը չի պատրաստվում զիջել Հայաստանը, բայց աշխարհաքաղաքական առևտուրը երբեմն մեզ հետին պլան է մղում։
Եթե մենք տեր չենք կանգնում մեր երկրին, ապա բոլորը պատրաստ են հոշոտել մեզ։
Կորցնելու ենք ամեն ինչ, եթե շարունակենք հանրային լռության մեջ մնալ։ Իրական ցավոտն ու ողբերգականը նոր է սկսվում։ Առաջին հերթին հենց ՀՀ համար։
Ու թեպետ դրանից հետո Նիկոլը կփախչի Հայաստանից, բայց դրանից մեր աղետի չափսը չի պակասի»։
Նաիրի Հոխիկյան
Փորձագետ, լրագրող