կարևոր
3310 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-02 14:02
Աշխարհ Քաղաքական

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկի միջազգային դատարաններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է  հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: 
Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ  կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- ասաց նա:

Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է  մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են  անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

Աղբյուրը՝  NEWS.am