|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալել է հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեհմինե Ենոքյանը, Ազատ Արշակյանը եւ այլք։
Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է հայտնել հնչեցրած բոլոր մտքերին, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, եւ այնտեղ Հայաստանի ներկայությունը մեր երկրին զրկում է արեւմտյան երկրների աջակցություններից։ Սակայն ասել է, որ ներկա իրավիճակում ճիշտ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը, գուցե ինչ-որ պահից սկսենք, բայց ո՛չ հիմա, երբ երկիրը գտնվում է վտանգավոր շրջափուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում