|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զարմանալի է, չէ՞։ Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին», առ այն որ թեկուզ և ստորագրված թուղթը փաստացիորեն ոչինչ է, եթե չկա ուժերի հավասարակշռություն։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստանյան ճշմարիտ խոսույթը ոչ թե պետք է վերաբերի իբր ստորագրել-չստորագրելու ամբողջովին կեղծ «երկվությանը», այլ միտված լինի Հայաստանի ուժերի վերկանգնմանը, քանի որ առանց դրա ոչ մի թուղթ էլ չի օգնելու սանձել բռնազավթչին։
Ամենավերջին վկան՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որն արդեն բազմիցս ոտնակոխ է արվել Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից»,- գրել է Ոսկանյանը։