|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր նորագույն պատմության հերոսներից Արամ Մանուկյանի հիշատակին, մարդ, ով մարմնացումն է հայոց պետականության գաղափարի, հայ բազուկի ամրության, հայի գաղափարի պաշտանմունքին, հայրենիքի հանդեպ սիրո. այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմի մոտ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Արամ Մանուկյանի պատգամով, նրա էությամբ սերունդներ են սնուցվել և մեր համար ուրախություն է, որ իր շուրջն է հավաքված իր ներշնչած սերունդների, ՀՅԴ հաջորդ ղեկավարների շիրիմները` ընկեր Հրայրի, Խաժակի, Վահանի:
Մանուկյանի դրած հիմնաքարերով մենք պետք է շարունակենք մեր պայքարը հանուն հայրենիքի, հանուն անկախության, հանուն մեր հողային ամբողջականության և Արցախի ազատագրումի», - նշեց նա: