|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ, ԳՈՆԵ ՀԻՄԱ ԼՍԵՔ ՀՈՐԴՈՐՍ
Ամենադժոխային երազում անգամ չէի պատկերացնի, որ ՄԵՐ Երկրի Անկախության Օրը երբևէ հիշատակելու եմ Մեծն Ավետիք Իսահակյանի այս զգուշացումը՝
«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:
Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն:»
2018-ը Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, որի մահաբեր շորշոփը դեռ շարունակելու է ՄԵՐ զավակների կյանքերը որսալ և ՄԵՆՔ, առաջին հերթին՝ 2018-ին անիրավի ոգևորվածները, պարտավոր ենք, անգամ սեփական կյանքի գնով, ուղղել ողբերգական պատմական սխալը...
ԲՈԼՈՐՍ պարտավոր ենք ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼ, որպեսզի արժանի լինենք Անկախության Օրը նշելու և ուրախանալու...
Կառավարման փորձագետ