|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը շնորհավորել են Արցախին Անկախության օրվա 31-րդ տարեդարձի առթիվ։
Իրենց շնորհավորական նամակում կոնգրեսականները նշել են, որ շարունակում են պահանջել ԱՄՆ կառավարությունից ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները՝ պատժելու Թուրքիային և Ադրբեջանին 2020 թվականին Արցախի վրա հարձակման համար, ինչպես նաև համարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին և նրանվ, ովքեր համարձակորեն մնում են ապրելու իրենց հայրենի հողում:
Կոնգրեսականները վերահաստատել են իրենց հավատարմությունը Արցախի իշխանությունների հետ ԱՄՆ կառավարության պաշտոնական համագործակցությանը և պատրաստակամություն հայտնել միասին աշխատել Արցախը վերափոխելու ուղղությամբ։